Մոսկվայում օրվա երկրորդ կեսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագիրը: Երկուշաբթի պատերազմը դադարեցնելու իրենց պատկերացումն էին Փարիզում քննարկել Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահները:
Այդ ընթացքում Զելենսկին ու Մակրոնը հեռախոսով խոսել էին Ուիթքոֆի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ: