ԵՄ-ն15 մլն եվրո կուղղի Հայաստանի դիմակայունության համար․Կալլաս

Հայաստանն ու Եվրամիությունը գործընկերության նոր ռազմավարական փաստաթուղթ ստորագրեցին այսօր՝ դեկտեմբերի 2-ին։ Բրյուսելում ընթացող ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակում փաստաթուղթը ստորագրեցին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ «ԵՄ-ն աջակցելու է Հայաստանին բազմաթիվ ոլորտներում, մենք համագործակցելու ենք վիզայի ազատականացման և անվտանգության ոլորտում»,- ասաց Կալլասը‎։ Կալլասն Արարատ Միրզոյանին դեկտեմբերին հրավիրեց Բրյուսել՝ մասնակցելու 27 արտգործնախարարների հանդիպմանը, որտեղ քննարկվելու է նաև Հայաստանի դիմակայունությանն ու ընտրություններին վերաբերող հարցեր։ Կալլասը հայտնեց, որ Եվրամիությունը15 մլն եվրո կուղղի Հայաստանի դիմակայունության համար։

Leave a Comment