Միրզոյանը Բրյուսելում ստորագրեց ԵՄ-ի հետ գործակցության նոր ռազմավարական փաստաթուղթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

02.12.2025 | 14:48

Բրյուսելում մեկնարկել է  ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի 6-րդ նիստը, որին մասնակցում է  ՀՀ ԱԳ նախարար ԱրարատՄիրզոյանը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ստորագրեց ԵՄ-ի հետ գործակցության նոր ռազմավարական փաստաթուղթը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօրվա քննարկումների օրակարգում ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցերն են։

Վաղ առավոտյան, Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպմանը,  ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտնել էր, որ Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններն «ավելի սերտ են, քան երբևէ», և անդրադարձել էր մի քանի առանցքային ուղղությունների՝ վիզաների ազատականացումից մինչև անվտանգություն և ֆինանսական աջակցություն։ Մարթա Կոսը նաև հայտնել էր, որ ստորագրվելիք փաստաթուղթը  անվտանգային, պաշտպանական բաղադրիչներ է ներառում։

 

Leave a Comment