Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը պետք է կսկսվի մի քանի ժամից

Քաղաքականություն

02.12.2025 | 14:52

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հանդիպումը Մոսկվայում կսկսվի մի քանի ժամից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Նյու Դելիում կայանալիք Ռուսաստան-Հնդկաստան գագաթնաժողովից առաջ հնդկական լրատվամիջոցների համար ճեպազրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Պարոն Ուիթկոֆը կլինի Մոսկվայում. նա մեր գլխավոր բանակցողն է, և նա կհանդիպի մեր նախագահի հետ։ Մինչ այդ, նրանք մի քանի շաբաթ շատ ինտենսիվ աշխատանք են կատարել ուկրաինական կողմի հետ՝ պատրաստելով, ասենք այսպես, [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի կարգավորման ծրագրի տարբերակ»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը նախատեսված է երեքշաբթի՝ օրվա երկրորդ կեսին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment