Հոնկոնգի բնակելի համալիրի հրդեհի զոհերի թիվը հասել է 156-ի . 29 մարմին անճանաչելի է

 Հոնկոնգի բնակելի համալիրի հրդեհի զոհերի թիվը հասել է 156-ի:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ զոհերից 127-ի ինքնությունը հաստատվել է։

Մյուսներն անճանաչելի են. կպահանջվեն լրացուցիչ փորրձաքննական անալիզներ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին, Հոնկոնգի այսպես կոչված Նոր տարածքների Թայ Պո շրջանում գտնվող Van Fook Court բնակելի համալիրի բոլոր բարձրահարկ շենքերը հրդեհվել են։ Համալիրը բաղկացած է ութ շենքից, որոնք ունեն 2000 բնակարան։ Իշխանությունները հայտնում են, որ համալիրի բնակիչների մեծ մասը տարհանվել է այրվող շենքերից։

Leave a Comment