Հայկ Ղազարյան «Էս իմ ծնողների շենքի բակն է, մինչև քանդելը, համացանցում եմ տեսել, թե ոնց են ամեն ինչ թափել էստեղ, երևի թալանել են, իհարկե՝ թալանել են»,- ասում է Ինեսան՝ ցուցադրելով ադրբեջանական աղբյուրներից գտած լուսանկարը։ Ազատամարտիկների փողոցի կողոպտվող բակերը Նախքան շենքերը քանդելը, ադրբեջանցիները դատարկում էին բնակարանները՝ հանելով անգամ պատուհաններն ու տանիքները, իսկ ավելորդ իրերը՝ նետում բակերը։ Ավերածությանը նախորդում էր կողոպուտը։ Ավելի ուշ՝ որոշ շինություններ սկսեցին ոչնչացնել՝ Ստեփանակերտի Թումանյանի, Մարտունու, Ազատամարտիկների, Սարոյանի, Մխիթար Գոշի, Արթուր Մկրտչյանի և այլ փողոցներում։ Ի դեպ, Ազատամարտիկների փողոցում էր արտաքին գործերի նախարարության շենքը, որը, ադրբեջանցիները ցուցադրաբար քանդեցին այս տարի ու խորհրդանշական օր՝ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի հանրապետության հռչակման […]