Nvidia-ն 2 միլիարդ դոլար է ներդրել չիպերի ծրագրային ապահովման մշակող Synopsys ընկերության բաժնետոմսերում:
Nvidia-ն նշել է, որ Synopsys-ի բաժնետոմսերը ձեռք է բերել 414.79 դոլարով մեկ բաժնետոմսի համար։
Գործընկերությունը հնարավորություն կտա գիտահետազոտական թիմերին նախագծել, մոդելավորել եւ փորձարկել նոր արտադրանքներն ավելի մեծ ճշգրտությամբ եւ արագությամբ։ Նպատակն է Nvidia-ի AI հարթակն ու հաշվողական լուծումները ինտեգրել Synopsys-ի էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) եւ սիմուլացիոն ծրագրային ապահովման մեջ։ Այս քայլը պետք է օգնի Synopsys-ին իր հաշվարկային հարթակը տեղափոխել CPU-ներից դեպի GPU-ներ՝ արագացնելով չիպերի նախագծման աշխատանքային հոսքերը։
Synopsys ընկերությունը Հայաստանում գրասենյակ է բացել 2004 թվականին: Այժմ այն Հայաստանի ամենամեծ հարկատուներից եւ ՏՏ գործատուներից մեկն է՝ ավելի քան 1500 աշխատակիցներով եւ գրասենյակներով Երեւանում ու Շիրակում։