Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերից է Լեջանը։
Գյուղի ժողովրդագրական պատկերը ևս մտահոգիչ է, բնակչության թիվը տարեցտարի նվազում է․ երիտասարդները հեռանում են՝ զբաղվածության որևէ հնարավորություն չգտնելով։ Գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։
Ըստ բնակիչների, անասնապահությունը եկամտաբեր չէ, իսկ հողագործությունից արդյունք ստանալը վիճակախաղի է նմանվում․ շատ հաճախ կարկուտի պատճառով մեծ վնասներ են կրում գյուղացին և դա է պատճառը, որ բազմաթիվ հողատարածքներ այլև չեն մշակվում։