
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը Մոսկվայում կարևոր քայլ է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ կողմերը կքննարկեն Կիևի և Վաշինգթոնի միջև բանակցությունների արդյունքները։
«Պարոն Ուիթքոֆը Մոսկվայում կլինի, նա մեր գլխավոր բանակցողն է, և հանդիպելու է մեր նախագահի հետ։ Մինչ այդ նրանք մի քանի շաբաթ շատ ինտենսիվ աշխատանք են կատարել ուկրաինական կողմի հետ՝ պատրաստելով, այսպես ասած, Թրամփի կարգավորման ծրագրի մի տարբերակ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նոյեմբերին ամերիկյան կողմը երկու հանդիպում է անցկացրել ուկրաինական պատվիրակության հետ՝ Ժնևում և Մայամիում, քննարկելու խաղաղության ծրագիրը։