ՊՍԺ-ի ֆուտբոլիստը ստացել է Golden Boy մրցանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի հավաքականի ու Փարիզի ՊՍժ-ի եզրային հարձակվող Դեզիրե Դուեն արժանացել է Golden Boy մրցանակին, որը շնորհվում է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։

Tuttosport պարբերականի ամենամյա մրցանակաբաշխությունը կայացել է Թուրինում։ Քվեարկության ընթացքում 20-ամյա Դուեն 500 հնարավորից ստացել է 450 միավոր։ Նա դարձել է մրցանակի 23-րդ դափնեկիրը։ Նախորդ տարի Golden Boy մրցանակին արժանացել էր կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի վինգեր Լամին Յամալը։

Նախորդ մրցաշրջանում Դեզիրե Դուեն ՊՍԺ-ի կազմում դարձել էր Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր ու Չեմպիոնների լիգայի հաղթող։ Անցած մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 61 հանդիպման, դարձել 16 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment