Շրի Լանկայում տեղի ունեցած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 366-ի

Շրի Լանկայում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 366 մարդ, 367-ը անհետ կորած են համարվում, հաղորդում է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գերագույն հանձնակատարի (OCHA) գրասենյակը։

«ՄԱԿ-ը սերտորեն համագործակցում է Շրի Լանկայի աղետների կառավարման իշխանությունների հետ, որոնք մինչ օրս հայտնել են 366 զոհի, 367 անհետ կորածի և ավելի քան 1.1 միլիոն տուժածի մասին երկրի բոլոր 25 շրջաններում», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Leave a Comment