13 տարվա բարեգործական ավանդույթ. երբ տոնը դառնում է օգնություն. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Լուսինե Մուրադյան և Վեգա Անդրեասյան։

Թեմա՝ 13 տարի շարունակ Երևանում կանանց միջազգային միավորումը (IWAY) կազմակերպում է Ամանորյա բարեգործական տոնավաճառ։ Հասույթն ամբողջությամբ ուղղվում է բարեգործական ծրագրերի իրականացմանը։

Ամենամյա բազմամշակութային միջոցառումը միավորում է դիվանագիտական ու հասարակական գործիչների, սփյուռքի ներկայացուցիչների, գործարարների և կազմակերպությունների, որոնք իրենց մասնակցությամբ օգնում են իրականացնել հեռավոր և սահմանամերձ համայնքների երեխաների ամանորյա երազանքները։

Հյուրեր՝ «Երևանում Կանանց Միջազգային Միավորում» ՀԿ անդամակցության հարցերով խմբի ղեկավար Շողիկ Պօճոյեան և կազմակերպության գանձապահ Լալա Շահնազարյան։

Ինչպես նաև կլինի օրվա տեղեկատվական բլոկը՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Leave a Comment