Ֆրանսիան շարունակում է ուկրաինական հակամարտությանը մասնակցելու տարբերակներ փնտրել. ԱՀԾ

https://arm.sputniknews.ru/20251202/fransian-sharunakum-e-ukrainakan-hakamartutjany-masnakcelu-tarberakner-pntrel-ahts-96447916.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/13/85944117_39:0:762:542_1920x0_80_0_0_21dd3fd7cd95818cf93daefdfc0e93c9.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ֆրանսիա, արտաքին հետախուզության ծառայություն , հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն

ֆրանսիա, արտաքին հետախուզության ծառայություն , հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն

Բաժանորդագրվել

Գերատեսչության տվյալներով՝ նման քայլերից մեկը Փարիզի կառավարական դեկրետն է, որը թույլ է տալիս մասնավոր ռազմական ընկերությունների օգտագործումը «զինված բախման իրավիճակում գտնվող երրորդ երկրին» օգնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիան շարունակում է ուսումնասիրել ուկրաինական հակամարտության մեջ ավելի ուղիղ կերպով ներգրավվելու տարբերակները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն:

Գերատեսչության տվյալներով՝ նման քայլերից մեկը Փարիզի կառավարական դեկրետն է, որը թույլ է տալիս մասնավոր ռազմական ընկերությունների օգտագործումը «զինված բախման իրավիճակում գտնվող երրորդ երկրին» օգնելու համար:

Մինչև Պուտինի և ԱՄՆ պատվիրակության հանդիպումը ՌԴ–ն կծանոթանա ամերիկյան պլանին. Պեսկով

ԱՀԾ-ում նշել են, որ տվյալ փաստաթուղթը փաստացի ֆրանսիական մասնավոր ռազմական ընկերություններին Ուկրաինա ուղարկելու հնարավորություն է բացում: Ռուսական գերատեսչությունում ընդգծել են, որ հրամանագրում այդ կառույցները նշված են որպես Ֆրանսիայի պաշտպանության նախարարության «ռեֆերենս-օպերատորներ», սակայն դրանց հայտնվելը հակամարտության գոտում Մոսկվայի կողմից կդիտվի որպես Ֆրանսիայի ուղղակի մասնակցություն Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին:

«Ուկրաինայում ֆրանսիական մասնավոր ռազմական ընկերությունների ներկայությունը կդիտարկվի որպես Ֆրանսիայի անմիջական մասնակցություն հակամարտությանը։ Որպես հետևանք, ֆրանսիական մասնավոր ռազմական ընկերությունները կդառնան ռուսական Զինված ուժերի առաջնահերթ օրինական թիրախը»,-ասված է ԱՀԾ մամուլի բյուրոյի հաղորդագրության մեջ։

Պեսկովը՝ ՌԴ ԶՈւ գործողությունների մասին. դա խաղաղ լուծում պարտադրելն է Զելենսկու ռեժիմին

Leave a Comment