ԶԼՄ-ն հայտնել է արցախցիների շրջանում Արցախի թեմի առաջնորդի գործողությունների վերաբերյալ արձագանքի մասին

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պահվածքը վրդովմունք է առաջացրել արցախցիների շրջանում, գրում է «Հրապարակը»:

Նա 10 եպիսկոպոսներից է, որոնք հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Արցախցի գործիչներն ուղիներ են որոնում՝ Վրթանես եպիսկոպոսին թեմական առաջնորդությունից զրկելու համար, նշում է թերթը: Ըստ նույն աղբյուրի՝ որոշ արցախցիներ առաջարկում էին Արցախի թեմի առաջնորդարանի մոտ բողոքի ցույց անել, սակայն քաղաքական գործիչներն ու Արցախի թեմական խորհուրդը չեն ողջունել։

Թեմական խորհուրդը՝ 5 ատենապետից կազմված, այդ թվում՝ ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը, Մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, դիմելու են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, որ հրաժարվում են Վրթանես եպիսկոպոսի հոգևոր առաջնորդությունից և խնդրում են քայլեր ձեռնարկել, հավելել է պարբերականը:

Արցախից բռնի տեղահանվածներն ակցիա էին իրականացրել Երևանում՝ Արցախի թեմի առաջնորդարանի դիմաց, և պահանջել թեմի առաջնորդից ներողություն խնդրել վարչապետի հետ հանդիպելու համար, հայտնել էր փաստաբան Ռոման Երիցյանը:

Փաշինյանի կազմակերպած հանդիպմանը մասնակցել էին բարձրաստիճան հոգևորականներ, որոնք, ըստ իշխանական լրատվամիջոցների, ստորագրել էին Մայր Աթոռի դիվանապետին դատապարտող հայտարարություն: Մասնավորապես, հանդիպմանը ներկա էին արքեպիսկոպոսներ Նավասարդ Կճոյանը, Աբրահամ Մկրտչյանը, Առաքել Քարամյանը, Վազգեն Միրզախանյանը, եպիկոպոսներ Անուշավան Ժամկոչյանը, Աբրահամյանը, Առաքել Տիգրանյանը, Գևորգ Սարոյանը։ Նրանք նոյեմբերի 29-ին կոչ էին արել Ամենայն Հայոց կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։

Leave a Comment