Միայն 2023-ից հետո արտադրված էլեկտրական մեքենաները մեկ տարով կազատվեն ԱԱՀ-ից

Հայաստանի կառավարությունը մտադիր է ևս մեկ տարով երկարաձգել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման համար ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատման արտոնությունը։ ԱԺ նիստում ներկայացնելով հարկային օրենսդրության փոփոխության մանրամասները՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ ԱԱՀ-ի կազատվեն միայն այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր կներմուծեն 2024, 2025 և 2026 թվականների արտադրության մեքենաներ։ «Նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռք ներբերումը ու շահագործումը խթանելու, ինչպես նաև՝ կանաչ տնտեսության նպատակներին հասնելու համար»,- ասաց նախարարը։ Նախարարը տվյալներ ներկայացրեց, որոնք ընդգծում են արտոնությունների ազդեցությունը։ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, օգտվում է նաև մաքսատուրքից ազատման քվոտայից։

Leave a Comment