Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կովի կաթ չխմող երեխաներն ավելի կարճահասակ են, քան իրենց հասակակիցները

Նոր ուսումնասիրության համաձայն՝ կաթնամթերքի այլընտրանքային տարբերակներ, ինչպիսիք են սոյայի, նշի կամ բրնձի կաթ խմող երեխաներն ավելի կարճահասակ են, քան իրենց այն հասակակիցները, ովքեր խմում են կովի անարատ կաթ


ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Նոր ուսումնասիրության համաձայն՝ կաթնամթերքի այլընտրանքային տարբերակներ, ինչպիսիք են սոյայի, նշի կամ բրնձի կաթ խմող երեխաներն ավելի կարճահասակ են, քան իրենց այն հասակակիցները, ովքեր խմում են կովի անարատ կաթ։


 «American Journal of Clinical Nutrition»-ում հրապարակված ուսումնասիրությունը պարզել է, որ ամենօրյա գրաֆիկով մեկ բաժակ կովի կաթ չօգտագործելու պարագայում երեխան իր տարիքի միջին սանդղակից 0.4 սանտիմետրով ցածր հասակ է ունենում։


Еремян


«Օրինակ, 3 տարեկան երեխան, որը չի օգտագործում կովի կաթ, միջինում 1.5 սանտիմետրով ավելի կարճահասակ է լինում»,-նշում է հետազոտության հեղինակ, մանկաբույժ Ջոնաթան Մագուայրը։


Այս լայնածավալ հետազոտությանը մասնակցել է 2-6 տարեկան 5034 առողջ երեխա։ Մասնակիցների մոտ 5%-ը խմում էր ոչ կովի կաթ, իսկ մոտ 84%-ը՝ միայն կովի կաթ, մոտ 8%-ը՝ երկուսն էլ, իսկ մոտ 3%-ը՝ ոչ մեկը։


Еремян


«Մենք, որպես մանկաբույժներ, գիտենք, որ այն երեխաները, որոնք հասակի առումով գտնվում են տոկոսային որոշակի սահմանում, հակված են մնալ այդ սահմանի վրա իրենց մանկության մնացած մասի և մեծահասակության ընթացքում։ «Սա առաջին ուսումնասիրությունն է, որը կովի կաթն ուղղակիորեն համեմատել է բուսական ծագման ըմպելիքների հետ՝ ֆիզիոլոգիական օգուտի առումով։ Մենք գիտենք, որ որոշ բուսական ըմպելիքներ, մասնավորապես՝ նուշը, ունեն ավելի ցածր սպիտակուցային պարունակություն, ուստի կալցիումի կլանումը կարող է ավելի ցածր լինել: Սա ենթադրում է, որ կովի կաթն ավելի օգտակար է մանկության վաղ տարիներին»»,-նշել է Մագուայրը։


Еремян


Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հասակի տարբերության պատճառներից մեկը կարող է լինել այն, որ բուսական ծագման կաթերը չեն խթանում ինսուլինանման աճի գործոնը կամ աճի հորմոնն այնպես, ինչպես կովի կաթը:


Еремян


Ընդհանուր առմամբ՝ հեղինակները ծնողներին խորհուրդ են տալիս կաթ ընտրելիս նախապատվությունը տալ կովի կաթին։ Նրանք նաև հորդորում են ծնողներին ուշադիր լինել կաթն ընտրելիս՝ վստահ լինելով, որ այն իսկապես բնական է։


Еремян


Հիշեցնենք, որ Հայաստանում մանկական կաթի վկայական ունի միայն Երեմյան կաթնամթերքը, որն իր Ա կարգի կաթը ստանում է բացառապես սեփական ֆերմայից։


Երեմյանը կաթը 100% բնական է, վիտամիններով հարուստ և առողջարար։

Leave a Comment