Սաակաշվիլին մեղադրել է Վրաստանի իշխանություններին՝ Արևմուտքի, ՀՀ-ի և Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնելու մեջ

Գերության մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրել է երկրի ներկայիս իշխանություններին ոչ միայն արևմտյան գործընկերների, այլև մերձավոր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները վատթարացնելու մեջ։

«Կոբախիձեն Հայաստանից պահանջում է Երևանից արտաքսել վրացական ՀԿ-ներին (որն այժմ լցված է վրացիներով, քանի որ այն կոնֆերանսները, որոնք նախկինում անցկացվում էին Վրաստանում արևմտյան փողերով, այժմ բոլորը տեղափոխվել են Երևան) և փակել նրանց հաշիվները։ Փաշինյանի կառավարությունը պատասխանում է, որ Հայաստանում չկա օտարերկրյա գործակալների մասին օրենք և չի էլ նախատեսվում, ինչպես նաև չկան վրացիների ազատությունը սահմանափակելու որևէ հիմքեր։ Իր հերթին, Կոբախիձեն Երևանին սպառնում է ապրանքների տեղաշարժման սահմանափակումներով», – գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում։

Նախկին նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վրացական կողմը սկսել է խնդիրներ ստեղծել նաև Ադրբեջանի համար։

«Միևնույն ժամանակ, Թբիլիսին արդեն իսկ խնդիր է ստեղծել Ադրբեջանի համար ապրանքների տեղաշարժի հետ կապված։ Ադրբեջանական լրատվամիջոցները իրավացիորեն տեսնում են Ռուսաստանի ազդեցությունը դրանում», – ընդգծել է Սաակաշվիլին՝ նշելով «պաշտոնական Բաքվի արդարացի զայրույթը»։

Leave a Comment