Ալիևը պարզապես ամրագրում է հաղթանակը քաղհասարակությունների մակարդակով. Աննա Հեսս Սարգսյան

«Խաղաղության կամուրջ» հայ-ադրբեջանական նախաձեռնության շրջանակում երկկողմ այցելությունները ոչ թե անկախ քաղհասարակությունների հանդիպումներ են, այլ ղեկավարների միջև բանակցությունների ուղիղ շարունակություն. կարծում է Ժնևի Graduate Institute-ի հետազոտող Աննա Հեսս Սարսգյանը, որն ունի խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրության, ինչպես նաև միջնորդության մեծ փորձ։ Վերջինս վստահ է՝ պատերազմի բացակայությունը խաղաղություն չէ, քանի որ հիմնարար հարցերը լուծված չեն. Ալիևն այսօր պարզապես ամրագրում է հաղթողի խաղաղությունը (victor’s peace)։ Ըստ հետազոտողի՝ հայ-ադրբեջանական հանդիպումների հետ կապված գլխավոր խնդիրը ոչ թե բուն հանդիպումներն են, այլ այն, որ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները երկրի ներսում ոչինչ չեն անում բևեռացվածության ու պառակտվածության վերացման ուղղությամբ։

Leave a Comment