UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 30-ին մենամարտ կանցկացնի Երևանում։ 29-ամյա մարտիկը կմասնակցի Hype Fighting լիգայի մրցաշարին։
«Դեկտեմբերի 30-ին Երևանում ես կգլխավորեմ Hype Fighting մրցաշարը։ Մրցակցի անունը շուտով կհայտարարավի։ Տոմսերն արդեն վաճառքում են։ Բոլորիդ սպասում եմ»,- տեսաուղերձում ասել է Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Արման Ծառուկյանը Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում խեղդող հնարքով ժամկետից շուտ հաղթել էր նորզելանդացի Դեն Հուկերին։ Հայ մարտիկը խառը մենամարտերում անցկացրել է 26 հանդիպում, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։