«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ստրկատիրության դեմ պայքարի համաշխարհային օր, Մյանմա՝ Ազգային տոնի օր, Կուբա՝ Հեղափոխական զինված ուժերի օր, Ռուսաստան՝ Բանկային աշխատողի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1816 – հայոց լեզու սովորելու և հայ գրականությանը ծանոթանալու նպատակով Վենետիկ է ժամանել Ջորջ Բայրոնը։
1868 – ծնվել է ազգային-եկեղեցական գործիչ, Ամենայն հայոց 129-րդ կաթողիկոս Գևորգ Զ Նորնախիջևանցին (Գևորգ Զ Չորեքչյան):
1891 – ծնվել է գրականագետ Խորեն Սարգսյանը։
1895 – սկսվել է զեյթունցիների ապստամբությունը, որոնք հենց առաջին օրը 6000 կռվողներով հետ են մղել մի քանի անգամ գերակշռող թուրքերի բոլոր գրոհները:
1897– ծնվել է Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատարներից մեկը՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանը:
1910 – ծնվել է հայ խորհրդային ճարտարապետ Արտաշես Մամիջանյանը։
1915 – վախճանվել է պատմաբան, բանասեր, եկեղեցական գործիչ Կարապետ ՏերՄկրտչյանը։
1920 – Հայաստանը և Թուրքիան սկսել են Ալեքսանդրապոլի պայմանագրի բանակցությունները, որտեղ Թուրքիայի ներկայացուցչության ղեկավար Կարաբեքիրը ուլտիմատիվ պահանջներ է ներկայացրել։
1920 – ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի, Հայաստանը հայտարարվել է խորհրդային սոցիալիստական հանրապետություն, իսկ մինչև Հայհեղկոմի ժամանումը մայրաքաղաք, իշխանությունը հանձնվել է զինվորական հրամանատարությանը՝ Դրաստամատ Կանայանի ղեկավարությամբ։
1956 –վախճանվել է բանաստեղծուհի Պերճուհի Պարսամյանը։
1958 – Երևանում հիմնվել է խորհրդա-բուլղարական բարեկամության ընկերության հայկական բաժանմունք։
1993 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Եթովպիայի հետ։
2003 – Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի դահլիճում ահաբեկչական գործողություն իրականացրած Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին:
2013 – «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող 20 տոկոս մասնաբաժինը փոխանցվել է ռուսական «Գազպրոմին», որով Հայաստանը փակել է իր 155 միլիոն դոլարի պարտքը:
2013 – պետական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որի առաջին կանգառը եղել է Գյումրին. այստեղ նա իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ մասնակցել է Հայ ռուսական միջտարածաշրջանային համաժողովին:
2013 – հայերեն Վիքիպեդիան անցել է 100 հազար հոդվածի շեմը:
2014 – ավարտվել են Լոռու մարզի Օձուն գյուղի 6-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցու վերականգնողական աշխատանքները։
2020 – Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գեներալ Վիտալի Բալասանյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար:
2023 – ազատ է արձակվել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը:
ԱՇԽԱՐՀ
1409– Գերմանիայում բացվել է Լայպցիգի համալսարանը:
1547– վախճանվել է իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը, որը նվաճել էր Մեքսիկան և ոչնչացրել ացտեկների պետությունը։
1594 – վախճանվել է ֆլամանդացի նշանավոր քարտեզագիր Գերհարդ Մերկատորը։
1804 – Նապոլեոն Բոնապարտն իրեն հռչակել է Ֆրանսիայի կայսր։
1805 – Նապոլեոն Բոնապարտի գլխավորած ֆրանսիական «Մեծ բանակը» Աուստեռլիցի ճակատամարտում ջախջախել է ռուս-ավստրիական բանակին:
1814 – վախճանվել է ֆրանսիացի գրող, սադիզմի հիմնադիր Մարքիզ դե Սադը։
1852 – Ֆրանսիայում ընկել է երկրորդ հանրապետությունը և հաստատվել է երկրորդ կայսրությունը Նապոլեոն 3-րդի գլխավորությամբ։
1896 – ծնվել է խորհրդային զորավար, մարշալ Գեորգի Ժուկովը:
1902 – Ուզբեկստանի Անդիժան քաղաքում տեղի է ունեցել 9 բալանոց ավերիչ երկրաշարժ։
1918 – վախճանվել է նեոռոմանտիկական ուղղության ֆրանսիացի պոետ և դրամատուրգ Էդմոն Ռոստանը։
1942 – Էնրիկո Ֆերմիի ղեկավարությամբ իրականացվել է առաջին կառավարվող միջուկային ռեակցիան:
1956 – Ֆիդել Կաստրոյի գլխավորությամբ մի խումբ հեղափոխականներ Մեքսիկայից «Գրանմա» նավակով ափ են իջել Կուբայում. սկսվել է կուբայական հեղափոխությունը։
1971–արաբական 6 էմիրաթներ միացել և ստեղծել են Արաբական Միացյալ Էմիրությունները:
1981– ծնվել է ամերիկացի ճանաչված երգչուհի Բրիթնի Սփիրսը:
1987 – վախճանվել է խորհրդային ֆիզիկոս-տեսաբան Յակով Զելդովիչը։
2008 – վախճանվել է իտալացի կոմպոզիտոր, գրող և փիլիսոփա Ռենատո դե Գրանդիսը։
2010 – iPhone-ի վրա գործարկվել է Viber մեսենջերը։
2020 – վախճանվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դը Էստենը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում