Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՔՊ Վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության Էթիկայի կանոնագիրքը, որում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար, դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաեւ բարեվարքության լավագույն ստանդարտներին մեր նվիրվածության մասին։
Այնպես որ, երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած Էթիկայի կանոնագրքին»։
Գրառումն ունի ավելի քան 150 մեկնաբանություն, մեծամասամբ՝ ծաղր, վիրավորանք, հայհոյանք ու անեծքներ, սակայն վերջին շրջանում Փաշինյանի գրառման տակ էլ ավելի ակտիվորեն են ջնջում մեկնաբանությունները։
Yerevan.Today-ը հրապարակում է բազմաթիվ մեկնբանություններից մի քանիսը։










