Հայտնի է՝ քաղաքացիները որքան են վճարելու առողջապահական ապահովագրության համար

Հայտնի է՝ քաղաքացիները որքան են վճարելու առողջապահական ապահովագրության համար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում անդրադառնալով առողջապահության ապահովագրության համակարգին, ներկայացրել է թե, որ խմբերը որքան են վճարելու ապահովագրության համար։

Նրա խոսքով՝ 200-500 հզ․ դրամ ստացող անձինք պետք է վճարեն տարեկան 129600 դրամ, որը ամսական կազմում է 10800 դրամ և վճարումը կատարվելու է ամսական կտրվածքով։

«Հաջորդը ֆիզիկական հայտարարագրման համակարգի շրջանակում սոցիալական կրեդիտների ետվերադարձն է։ Այսինքն, վճարված եկամտահարկից պետությունը վերադարձնում է գումար առողջության համար»,-նշել է նախարարը։

Ըստ նրա՝ 500000-1000000 դրամ աշխատավարձ ստացողները վճարելու են 8500 դրամ։ Իսկ 1000000 դրամ ստացողները ևս շարունակելու են վճարել 15000 դրամ։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment