Վրաերթ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում. տարեց հետիոտնը հիվանդանոցում մահացել է

Բաժանորդագրվել

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, «Mercedes Vito»-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին, ժամը 07:00-ի սահմաններում։

«Արագածոտնի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Ա.-ն իր վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 86-ամյա Ռաֆիկ Մ.-ին»,- գրում է կայքը։

Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն. «Վաղարշապատ» ԲԿ-ի բժիշկները տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ տղամարդը գիտակցության չգալով` մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ:

Leave a Comment