ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությունն անփոփոխ է մնացել՝ շարունակվելու է հյուսիսից

ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությունն անփոփոխ է մնացել՝ շարունակվելու է հյուսիսից

2 դեկտեմբերի 2025 – 10:23 AMT

PanARMENIAN.NetՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությունը անփոփոխ է մնացել` շարունակելու է հյուսիսից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանն Իրանի հետ: Այդ մասին ասել է ԱԺ Արտաքին հարաբերութունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` ներկայացնելով անցած շաբաթավերջին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպման մանրամասներժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, հայտնում է «Ազատությունը»։

«Սկզբունքը շարունակում է մնալ նույնը. ինչպես այս տարվա հունվարին որոշվել էր։ Դա անփոփոխ է մնացել, բայց, բնականաբար, հնարավոր է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով գործնական անհրաժեշտություն առաջանա և այդ մասով, եթե հիշում եք, սեպտեմբերին տեղի ունեցավ նաև սահմանազատման հանձնաժողովների ղեկավարների միջև Հայաստանի ու Ադրբեջանի տարածքներում հանդիպում։ Նրանք ուսումնասիրեցին հատվածները, որտեղով որ հնարավոր ենթակառուցվածքները պետք է անցնեն, այդտեղ գուցե անհրաժեշտություն առաջանա շատ կարճ հատվածները սահմանազատելու, որպեսզի նախագծման և շինարարության համար խնդիրներ չառաջանան», – մանրամասնե; է ԱԺ Արտաքին հարաբերութունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Այն հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ Սյունիքում TRIPP-ի իրականացման համար արտահերթ սահմանազատում չի լինի. իշխանական Սարգիս Խանդանյանը պատասխանել է, թե մեկը մյուսի հետ կապ չունի։

«Դա լրացուցիչ կամ զուգահեռ աշխատանք է», – ասել է նա։

Իսկ արդեն որոշված հատվածներում գործնականում ե՞րբ կմեկնարկեն սահմանազատման աշխատանքները, Խանդանյանը հստակ ժամկետներ դժվարացել է ասել, բայց վստահեցրել է՝ այժմ էլ կոնկրետ աշխատանքներ են իրականացվում:

«Բնակաբանար բացի փաստաթղթերի, քարտեզների հետ աշխատելուց, կլինեն անհրաժեշտություն նաև տեղանքում ուսումնասիրություններ, ճշգրտումներ անել և ենթադրում եմ, որ եղանակային պայմանների ու այլ հանգամանքների բերումով որքանով որ հնարավոր լինի առաջիկա ամիսներին աշխատանքները կշարունակվեն, կոնկրեն ժամկետներ այդ առումով նշել չեմ կարող», – ասել է Խանդանյանը:

Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումն արդեն կլինի Հայաստանի որևէ քաղաքում, օրն ու տեղը դեռ որոշված չէ:

Թեև հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովներն այս տարվա սկզբին որոշել էին, թե որ հատվածներն են սահմանազատվելու, բայց վաշինգտոնյան համաձայնություններից հետո վարչապետն ու իրավասու մյուս պաշտոնյաները բարձրաձայնեցին արտահերթ սահմանազատման մասին: Սա, ըստ հայ պաշտոնյաների, անհրաժեշտ է Սյունիքում «Թրամփի ուղու» իրականացման համար: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մոտ երկու շաբաթ առաջ խորհրդարանում անգամ հայտարարում էր՝ այդ համաձայնությունները լրացուցիչ խթան են գործընթացը շարունակելու համար:

Սեպտեմբերին սահմանազատման հանձնաժողովների նախագահներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը Սյունիք ու Զանգելան փոխադարձ այցեր էին կատարել։ Վերջին հանդիպումն ադրբեջանական Գաբալայում էր: Այս նիստից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունում ոչ մի խոսք չկա արտահերթ սահմանազատման մասին, կողմերը միայն վերահաստատել են նախկին՝ հյուսիսից հարավ սահմանազատելու համաձայնությունը, նաև քննարկել սահմանազատման համար անհրաժեշտ ուղեցույցերի նախագծերը:

Leave a Comment