
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն այս շաբաթ պաշտոնը լքելու հրաման է տրվել։ Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը։
«Շաբաթավերջին ինձ տեղեկացրել են, որ Զելենսկուն հրամայել են այս շաբաթ հեռանալ»,- գրել է նա։
Միաժամանակ նա նշել է, որ նույնիսկ նման պահանջի դեպքում դրա կատարումը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև ամիսներ։ Նա Ուկրաինայի նախագահին անվանել է մարդ, որը կձգձգի ժամանակը և կգտնի արդարացումներ անխուսափելին հետաձգելու համար։