ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ջրառատի դպրոցի նախկին և ներկա լուսանկարներն ու կից գրել.
«35 տարի վթարային դպրոցում սովորելուց հետո Կոտայքի մարզի Ջրառատի երեխաները հիմա ունեն նոր՝ սեյսմակայուն դպրոց։
1988թ-ի երկրաշարժից հետո դպրոցը զգալի վնասներ էր կրել, չուներ անգամ տարրական պայմաններ, ջեռուցում։
Նորակառույց դպրոցից բացի կառուցվել է նաև դպրոց տանող ճանապարհը:
Բարով վայելեք սիրելի ջրառատցիներ»: