Մի քանի տարածաշրջանում թույլ ձյուն է և անձրև, Վարդենյաց լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց


Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 9։10-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Անիի, Հրազդանի տարածաշրջաններում և Միրաքից դեպի Արագած ավտոճանապարհին թույլ ձյուն է տեղում, իսկ Մասիսի տարածաշրջանում՝ թույլ անձրև։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:


 


Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ 


 


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ 


 


Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 


 


Վարորդներին հորդորվումէ լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Դիտումների քանակ2

Leave a Comment