
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Առաջնորդները քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով Ելիսեյան պալատին։
Նշվում է, որ Մակրոնը շեշտել է Կիևի համար անվտանգության երաշխիքներ տրամադրելու կարևորությունը։
Հիշեցնենք, որ երեկ Մակրոնը Փարիզում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Reuters-ի հաղորդմամբ՝ նրանք հեռախոսազրույցներ են ունեցել մոտ մեկ տասնյակ եվրոպացի առաջնորդների հետ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Եվրոմիության առաջնորդների հետ։