Չհայհոյել, հանդուրժել, լինել բարեկիրթ․ ՔՊ-ն ինքն իր համար էթիկայի կանոնագիրք է ընդունել

Բաժանորդագրվել

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այլևս հայհոյանքին հայհոյանքով, իսկ վիրավորանքին վիրավորանքով չեն պատասխանելու, բայց միևնույն ժամանակ կոչ է արել դա որպես թուլություն չընկալել։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՔՊ վարչության որոշմամբ ընդունել է կուսակցության Էթիկայի կանոնագիրք։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ ՔՊ-ն` որպես կառավարող ուժ, պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում։

«Էթիկայի կանոնագրքում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար` դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաև բարեվարքության լավագույն ստանդարտներին մեր նվիրվածության մասին։ Այնպես որ, երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած Էթիկայի կանոնագրքին»,- գրել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հանրային քաղաքական կյանքը գնալով պետք է ավելի ու ավելի փաստահենք դառնա՝ հիմնված փոխադարձ հարգանքի, բարեկրթության, թափանցիկության ու հաշվետվողականության վրա։

Leave a Comment