Aurora News | Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է արել․ նոր կանոնագիրքը հաստատվել է

Սիրելի հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես կառավարող ուժ, ընդգծում է իր հատուկ պատասխանատվությունը երկրի քաղաքական միջավայրի, մթնոլորտի և կուլտուրայի զարգացման գործում։

Այս պատասխանատվությունից ելնելով՝ ՔՊ Վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության Էթիկայի կանոնագիրքը, որով սահմանվում են ներքին ստանդարտներ։ Դրանով կուսակցությունը հայտարարում է իր քայլը՝ դուրս գալու հայհոյանքի, անձնական թիրախավորման և վիրավորանքի դաշտից, ինչպես նաև հաստատում է բարեվարքության բարձր չափանիշների նկատմամբ իր հանձնառությունը։

Ուստի, երբ կուսակցությունը չի պատասխանում հայհոյանքին կամ վիրավորանքին նույն ձևով, խնդրվում է դա չընդունել որպես թուլություն կամ վախ, այլ դիտարկել որպես հավատարմություն ընդունված Էթիկայի կանոնագրքին։

Նշվում է, որ հանրային քաղաքական կյանքը պետք է գնալով ավելի փաստահեն ու փաստարկված դառնա, հիմնված փոխադարձ հարգանքի, բարեկրթության, թափանցիկության և հաշվետվողականության վրա։

Կանոնագիրքը ծավալուն չէ, և նրա բովանդակությունը հասանելի է ստորև բերված հղումով։

Leave a Comment