Դեկտեմբերի 2-ին Հայաստանում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 8-10 աստիճան, երեկոյան՝ 2-4 աստիճան տաքություն, հնարավոր է թույլ անձրև։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 3-7 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 3-6, նախալեռնային շրջաններում՝ 6-9 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 3-6 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 7-10 աստիճան տաքություն։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 7-11 աստիճան, հովտային շրջաններում՝ 8-12 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 2-6, նախալեռնային շրջաններում՝ 5-10 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7-9, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 8-10 աստիճան տաքություն։
Արմավիրում սպասվում է 8-10 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 2-5, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 8-10 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 2-5, նախալեռնային շրջաններում՝ 7-10 աստիճան, հովտային շրջաններում՝ 10-13 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 12 աստիճան տաքություն։
