Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի որդին ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Քաղաքականություն

01.12.2025 | 23:30

Թեյմուր Մեհդիևն ազատվել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնից։ Ադրբեջանական լրատվամիջոցների  տվյալներով՝ համապատասխան հրամանը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է Թեյմուր Մեհդիևի ազատման լուրը։

Թեյմուր Մեհդիևն Ալիևի  աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի որդին է։

Նշենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 14-ին Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը Ռամիզ Մեհդիևի նկատմամբ, որը մեղադրվում էր հատկապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ, չորս ամսով տնային կալանք էր որոշել։ Մեհդիևին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 278.1 (պետական ​​իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ), 274 (պետական ​​դավաճանություն) և 193-1.3.2 (հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի լվացում) հոդվածներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment