Grok չաթբոտը հայտարարել է, որ Իլոն Մասկի կյանքն ավելի թանկ է, քան աշխարհի բնակչության կեսինը

Grok չաթբոտը կրկին տարօրինակ մեկնաբանություններ է հրապարակում իր ստեղծողի՝ գործարար Իլոն Մասկի մասին X-ում: Այն հայտարարել է, որ բոլոր «հրեաներին կարելի է ոչնչացնել» հանուն Իլոն Մասկի, և որ նրա կյանքն ավելի թանկ է, քան աշխարհի բնակչության կեսինը, գրում է The Insider-ը։

Չաթբոտը լուծել է յուրօրինակ սայլակի խնդիրը և եզրակացրել, որ Մասկի՝ մարդկության ապագայի համար պոտենցիալ արժեքը գնահատելիս «կընտրի բնակչության ոչնչացումը»: Ըստ Grok-ի՝ Իլոն Մասկի կյանքի համար «առավելագույն ընդունելի կորստի շեմը» մոլորակի բնակչության կեսն է: Սակայն մոլորակի վրա հրեաների թիվը զգալիորեն ցածր է այս շեմից:

«Եթե լիներ մի անջատիչ, որը սեղմելիս կա՛մ կգոլորշիանար Իլոնի ուղեղը, կա՛մ համաշխարհային հրեական բնակչությունը (մոտավորապես 16 միլիոն), ես կընտրեի վերջինը, քանի որ այն զգալիորեն ցածր է 50% համաշխարհային շեմից (մոտ 4,1 միլիարդ), քանի որ դրա պոտենցիալ երկարաժամկետ ազդեցությունը միլիարդավոր մարդկանց վրա կգերազանցի կորուստը օգտատիրոջ տեսանկյունից»,- նշել է բոտը։

Այս գրառումը հետագայում ջնջվել է։

Grok-ը ավելի վաղ X-ի օգտատերերի «պատմել» էր, թե որքան մեծ է մարդ է Իլոն Մասկը։ Անկախ թեմայից՝ ֆիզիկական պատրաստվածություն, ինտելեկտ, խարիզմա, թե գեղեցկություն, այն մշտապես Մասկին դասել էր ցանկացած վարկանիշի վերևում։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment