Սև ծովում նավերի վրա հարձակումները վկայում են իրավիճակի վատթարացման մասին․ Էրդողան



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտում անցյալ շաբաթվա վերջին տանկերների վրա կատարված հարձակումները վկայում են իրավիճակի տագնապալի սրման մասին: Դրանք չեն կարող արդարացվել, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր նախագահությամբ կայացած կաբինետի նիստից հետո: Նիստը հեռարձակվել է TRT Haber- ով:

«Մեր բացառիկ տնտեսական գոտում առևտրային նավերի վրա հարձակումները վկայում են իրավիճակի տագնապալի սրման մասին։ Մենք ոչ մի կերպ չենք կարող արդարացնել այս հարձակումները, որոնք սպառնում են նավագնացության, կյանքի և շրջակա միջավայրի անվտանգությանը», – ասել է Էրդողանը։

«Մենք ուշադիր հետևում ենք վերջին շաբաթների իրադարձություններին, որոնք ուղղված են [Ուկրաինայում] պատերազմի դադարեցմանը, և յուրաքանչյուր հնարավորության դեպքում հայտարարում ենք մեր պատրաստակամության մասին՝ անհրաժեշտ ներդրում ունենալու դրա դադարեցման գործում», – նշել է Թուրքիայի նախագահը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment