
CNN-ի հաղորդման համաձայն՝ անօդաչու թռչող սարքերը ռազմական գործողությունների առաջնագծում հայտնվել են համեմատաբար վերջերս, երբ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը նշանակալի շրջադարձային պահ դարձավ»։ Այս մասին գրում են հակառակորդի լրատվականները:
«Այդ ժամանակ ադրբեջանական զորքերը գյուղատնտեսական երկթև ինքնաթիռները վերածեցին խայծային անօդաչու թռչող սարքերի։
Երբ հայկական հակաօդային պաշտպանությունը հայտնաբերեց և ոչնչացրեց այդ խայծերը՝ բացահայտելով իրենց գտնվելու վայրը, մարտական անօդաչու թռչող սարքերը և հրետանին ոչնչացրին հայկական հակաօդային համակարգերը։ Սա Բաքվին տվեց օդային վերահսկողություն»,- նշվում է հաղորդման մեջ։