Ըստ ԱՄՆ-ի՝ Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունների բարելավման ճիշտ ժամանակն է

Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարրաքն անդրադարձել է Թուրքիա-Հունաստան հարաբերություններին և հայտարարել, որ դրանց բարելավման համար Վաշինգտոնը պատրաստ է ակտիվ դերակատարություն ստանձնել՝ շեշտելով, որ երկու երկրների միջև նոր համագործակցության ժամանակահատված մեկնարկելու համար «ճիշտ ժամանակն է»:

Ինչպես հայտնում է թուրքական «Hürriyet» թերթի լրագրող Յորգո Քըրբաքին՝ հունական «Kathimerini» թերթի հետ զրույցում Բարրաքը նշել է, որ ցանկանում են տեսնել «կամուրջի ծառայություն» և այդ հարցը քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Ըստ ամերիկացի դիվանագետի՝ երկու երկրների միջև պատմական անհամաձայնությունները, որոնք հեռվացնում են մեկ մեկու, անիմաստ են:

«Մենք կարծում ենք, որ Թուրքիայի և Հունաստանի քայլ առ քայլ միմյանց մոտենալու համար կարող ենք երկու աղյուսների միջև շաղախ (ցեմենտի և ավազի խառնուրդը) դառնալ»,- եզրափակել է Բարրաքը:

Ermenihaber

Leave a Comment