Ուրալի ադրբեջանական համայնքի նոր ղեկավար Վիդադի Մուստաֆաևը ձերբակալվել է, հայտնում է «Կոմերսանտ»-ը։
Նա սեպտեմբերին էր ստանձնել տեղի սփյուռքի ղեկավարությունը՝ փոխարինելով կալանավորված Շահին Շիխլինսկուն։
Նշվում է, որ Մուստաֆաևը նախկինում ներգրավված էր Սրեդնեուրալսկի նախկին քաղաքապետ Անդրեյ Զաշլյապինի կողմից ԱԴԾ աշխատակցին կաշառք տալու հետ կապված քրեական գործում։ Ըստ աղբյուրի՝ նրա ձերբակալությունը կարող է կապված լինել հողամասի վաճառքի հետ։
Շիխլինասկին ձերբակալվել էր օգոստոսի 2-ին։ Նա կասկածվում է սպանության փորձի և պետական պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
Շիխլինսկու ձերբակալությունից հետո Մուստաֆաևը իրեն հռչակել է նոր առաջնորդ։ Նա քննադատում էր իր նախորդին՝ հայրենակիցների հետ «վատ աշխատանքի» և սփյուռքը հանցագործության օջախի վերածելու համար։ Մուստաֆաևը հետագայում վերացրել է «սփյուռք» հասկացությունը և ներմուծել «ադրբեջանական համայնք» տերմինը։
