Գործընկերային բովանդակություն Հոկտեմբերի 29-ին Երևանում կայացավ «Տվյալահեն ուսումնառություն և առաջնորդություն թեմայով կրթական համաժողովը», որը ծառայում է որպես համագործակցության հարթակ. ուսուցիչ-առաջնորդները, հանրակրթական դպրոցի այլ ներկայացուցիչներ, փորձագետներ, ոլորտի լավագույն մասնագետներ ու այլ շահառուներ հանդիպում են՝ գիտելիքի ու փորձի փոխանակման և ուսումնառության ու դասավանդման որակի բարելավմանն ուղղված նորարարական մեթոդաբանություններ ուսումնասիրելու համար։ Միջոցառման կազմակերպիչը «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամն էր։