Ամենայն Հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը հրավիրել է եպիսկոպոսաց ժողով, հայտնում են Մայր Աթոռից:
«Ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների՝ դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր», – ասված է պաշտոնական Էջմիածնի հայտարարության մեջ։
