ՖԻԴե. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) ներկայացրել է դեկտեմբերի դասակարգման աղյուսակը։

100 ուժեղագույն շախմատիստների ցանկում Հայաստանն ունի միայն 1 ներկայացուցիչ։ Շանթ Սարգսյանը (2665 վարկանիշ) նահանջել է 2 աստիճան և զբաղեցնում է 52-րդ տեղը։

Դասակարգման աղյուսակի անփոփոխ առաջատարն է աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (2840)։ Նորվեգացի գրոսմայստերին հաջորդում են ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Հիկարու Նակամուրան (2810) և Ֆաբիանո Կարուանան (2795), իսկ աշխարհի գավաթի խաղարկության նորընծա հաղթող, ուզբեկ գրոսմայստեր Ջավոխիր Սինդարովը բարձրացել է 22-րդ տեղ։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը 2729 վարկանիշով բարձրացել է 20-րդ տեղ։

Կանանց դասակարգման աղյուսակի թոփ-100-ում են Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը (2408 վարկանիշ, 37-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (2366 վարկանիշ, 75-րդ տեղ) և Մարիամ Մկրտչյանը (2353 վարկանիշ, 90-րդ տեղ)։

Leave a Comment