Իրանն ու Թուրքիան պայմանավորվել են սկսել նոր երկաթուղային մայրուղու կառուցումը, որը Թեհրանում անվանում են Ասիայի և Եվրոպայի միջև ռազմավարական կարևոր ուղի, հայտնում է Nournews-ը՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիին։
Խոսքը Մարանդ-Չեշմեհ-Սորայա նախագծի մասին է, որը պետք է դուրս գա Թուրքիայի սահմանամերձ Արալըք շրջան։
Գծի երկարությունը գնահատվել է մոտ 200 կմ։ Իրանի իշխանությունները հայտնում են, որ շինարարության արժեքը կկազմի մոտ 1,6 մլրդ դոլար, այն նախատեսում են ավարտել 3-4 տարում:
Ինչպես ավելի վաղ հիշեցրել էր Իրանի տրանսպորտի նախարար Ֆարզանե Սադեղը, այդ գիծը թույլ կտա նախկին Մետաքսի ճանապարհի հարավային հատվածը վերածել Չինաստանն ու Եվրոպան կապող անխափան երկաթուղային միջանցքի:
