Դնեպրում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով 4 զոհ և 22 վիրավոր կա

Քաղաքականություն

01.12.2025 | 17:49

Դնեպրում հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 22-ը։ Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի պետ Վլադիսլավ Գայվանենկոն, գրում է  Current time։

«Նրանցից երեքն ամբուլատոր բուժում են ստանում, մյուսները հոսպիտալացված են։ Վիրավորներից վեցը ծանր վիճակում են»,- գրել է նա։

Ըստ պաշտոնյայի՝ փրկարարական գործողությունը շարունակվում է։ Նախնական տվյաներով՝ վնասվել է մեկ տեխնիկական սպասարկման կայան և մեկ ձեռնարկություն։

Ռուս զինվորականները պարբերաբար հարձակվում են Ուկրաինայի շրջանների վրա։ Ռուսաստանի իշխանությունները հերքում են, որ ռուսական բանակը լայնածավալ պատերազմի ընթացքում նպատակային հարձակումներ է իրականացնում ուկրաինական քաղաքներում և գյուղերում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment