Պապիկյանը ներկա է եղել EDEX 2025 միջազգային ցուցահանդեսի բացմանը

Պապիկյանը ներկա է եղել EDEX 2025 միջազգային ցուցահանդեսի բացմանը

1 դեկտեմբերի 2025 – 17:15 AMT

PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 1-ին, Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Կահիրեում անցկացվող EDEX 2025 միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ միջոցառմանը մասնակցել է նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին։

բացման արարողությունից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Leave a Comment