1 դեկտեմբերի 2025 – 17:37 AMT
PanARMENIAN.Net – Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 2-3-ն աշխատանքային այցով կլինի Բրյուսելում։
Դեկտեմբերի 2-ին նախարար Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի կունենա ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը: Քննարկումների արդյունքներով ՀՀ ԱԳ նախարարը, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով»։
Դեկտեմբերի 3-ին Արարատ Միրզոյանը ելույթ կունենա Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 2-րդ գագաթաժողովում։ Նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։