Երկու շաբաթում Երևանում և մարզերում 2459 վարորդ է տուգանվել առանց ձմեռային անվադողերի վարելու համար․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)

Զգուշացում․ պարեկային ծառայողի կողմից իրավախախտումը հայտնաբերելու դեպքում վարորդը տուգանվում է․ ՎԻԴԵՈ

Երկու շաբաթում Երևանում և մարզերում 2459 վարորդ է տուգանվել առանց ձմեռային անվադողերի վարելու համար․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ,  1 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 15-ից մինչ օրս պարեկային ծառայողների կողմից մայրաքաղաքում և մարզերում ձմեռային անվադողերի առկայությունը պարզելու նպատակով ստուգման է ենթարկվել 12796 տրանսպորտային միջոց։


2459 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձնագրություն, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։


Գերատեսչությունից հիշեցնում են, որ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը, ըստ գործող օրենսդրության, վարորդները պարտավոր են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Պարեկային ծառայողի կողմից իրավախախտումը հայտնաբերելու դեպքում վարորդը տուգանվում է։ Տուգանք կարող է նշանակվել նաև այն դեպքում, երբ ստուգաչափմամբ պարզվում է, որ ձմեռային անվադողերը մաշված են և չեն համապասխանում պահանջվող ստանդարտին։


Ոստիկանությունից կոչ են անում վարորդներին երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները։





Leave a Comment