Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարի հաղթող (ՖՈՏՈ)

Եզրափակչում Կարապետյանը խոշոր առավելությամբ՝ 242,3 միավորով, դարձավ մրցաշարի հաղթող․ ՖՈՏՈ

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարի հաղթող (ՖՈՏՈ)


ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ընթացող «Polish Open Kaliber»-ի մրցումային վերջին օրը հրաձիգները հանդես եկան անհատական պայքարում։


Ինչպես հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան, Հայաստանի հավաքանակի անդամ Էլմիրա Կարապետյանը որակավորման փուլում խոցեց 569 միավոր և անցավ եզրափակիչ փուլ։ 


Եզրափակչում Կարապետյանը խոշոր առավելությամբ՝ 242,3 միավորով, դարձավ մրցաշարի հաղթող։ 


Ավելի վաղ Բենիկ Խլղաթյան – Էլմիրա Կարապետյան զույգը 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում դարձել էր մրցաշարի արծաթե մեդալակիր։


 


Leave a Comment