Դաշնամուրի գործարանի շենքի փլուզումը գազի արտահոսքի հետևանք չէ․ ԶԼՄ – Armenia Today

Շիրակի փողոցում գտնվող դաշնամուրի նախկին գործարանի շենքի փլուզումը գազի արտահոսքի հետևանք չէ, հայտնել է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ տարածքում գազամատակարարում երկար ժամանակ չի իրականացվում:

ՆԳՆ Փրկարար ծառայությունն իր հերթին տեղեկացրել է, որ եռահարկ շենքը մասնակի փլուզվել է, յուրաքանչյուր հարկը՝ մոտ 430 քմ (ծառայել է որպես պահեստային, արտադրական և գրասենյակային տարածքներ)։ Ծառայությունը նշել է, որ առկա է գազի արտահոսք։

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, սահմանազատել տարածքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ, ասված է հայտարարության մեջ։

 

Leave a Comment