Բաքուն ցանկանում է, որ Եվրոպական Միությունը ներգրավված լինի այն նախագծում, որն Ադրբեջանում, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» են անվանում։ Բաքվի ցանկությունների մասին խոսել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը EU Today-ին տված հարցազրույցում։ Հաջիևը «Զանգեզուրի միջանցքը» ներկայացրել է որպես «Միջին միջանցքի» կարևոր մաս, որը կապում է Չինաստանը, Կենտրոնական Ասիան և Եվրոպան։ Նա հայտարարել է, որ այն կունենա տրանսֆորմացիոն ազդեցություն եվրասիական տրանսպորտային լանդշաֆտի վրա, իսկ Ադրբեջանն այս գործընթացում իրեն տեսնում է «առանցքային դերակատար»։ Հաջիևը վստահեցրել է, որ «պատերազմն ավարտված է Ադրբեջանի համար, և հակամարտությունն ավարտված է», և անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունը, որը պետք է բերի «բարգավաճում և զարգացում»՝ ստեղծելով փոխկախվածություն հարևանների միջև։ […]