Ես չէի ասի, որ ամեն ինչ լավ կամ վատ անցավ, դա հեռախոսազրույց էր. Թրամփը՝ Մադուրոյի հետ հեռախոսազրույցի մասին



Քաղաքականություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է իր Վենեսուելայի  նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսազրույցը։ Այս մասին նա լրագրողներին ասել է  Air Force One ինքնաթիռում՝ Sky News-ի փոխանցմամբ:

«Ես չէի ասի, որ ամեն ինչ լավ կամ վատ անցավ։ Դա հեռախոսազրույց էր», – ասել է Թրամփը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Վենեսուելայի օդային տարածքը փակելու մասին։ Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը որակել է այն որպես ուժի կիրառման սպառնալիք և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում։


Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment