Բաքվի դատարանը երկու ամսով կալանավորել է Ալի Քերիմլիին իշխանության բռնի զավթման մեջ մեղադրանքով

Քաղաքականություն

01.12.2025 | 15:55

Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը որոշում է կայացրել 2 ամիս 15 օր ժամկետով կալանավորել Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիին, մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Քերիմլին ձերբակալվել էր Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 278.1 հոդվածով (իշխանությունը բռնի զավթելու կամ պետության սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելուն ուղղված գործողություններ):

Ավելի վաղ Factor TV-ն ներկայացրել էր, որ Ադրբեջանում հեղաշրջման գործով ձերբակալվել են ընդդիմության ղեկավար Ալի Քերիմլին ու այլ գործիչներ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment